Այսօր դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ղամբարյանի ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի ծննդյան օրն է: Օրվա առթիվ դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է լուսահոգի ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի լուսանկարը՝ շնորհավորելով նրա երկնային ծնունդը:
«Շնորհավոր երկնային ծնունդդ: Քանի դեռ կան քո բուժած բալիկները, ու դեռ կծնվեն նրանց բալիկների բալիկները՝ կլինես նաև դու», -գրել է Լուիզա Ղամբարյանը:
Հիշեցնենք, որ Գեորգի Պողոսյանը մահացել է 2021 թվականի ապրիլի 4-ին: Անվանի բժիշկը մահացել է կորոնավիրուս համավարակի հետեւանքով:
Լ. Ե.