Վերնիսաժի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին` ժամը 22։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Аstra» (վարորդ` Ռ. Հ.) և «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Ռ․ Հ․-ն և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09-ին, մարվել՝ 22։25-ին։ Մասամբ այրվել է «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան։




Լրահոս