Կառավարության նիստն այսօր բավական կարճ տևեց՝ մոտ 7 րոպե:
Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը միայն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին և ադրբեջանական վերջին դիվերսիային, ինչի հետևանքով արցախցի երեք ոստիկան էր զոհվել:
Փաշինյանը այս միջադեպը որակեց Ադրբեջանի կողմից իրականացրած ահաբեկչական ակտ:
Ըստ Փաշինյանի՝Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հետ բանակցությունների վիժեցումը և ռազմական սադրանքի ֆոն ստեղծելն է:
Վարչապետը շեշտեց, որ այս իրավիճակում հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթից թերևս կարելի է արձանագրել, որ հատկապես Արցախի շուրջ բանակցությունների մասով մեր վիճակը, մեղմ ասած, ոչ հուսադրող է, բանակցությունները գնալով փակուղի են մտնում:
Արցախի վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներից հետո կառավարության նիստն ավարտվեց, վարչապետի առաջարկությամբ բոլորը հարցերը քննարկվեցին չզեկուցվող ընթացակարգով:
Քրիստինա Մուշեղյան