Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի արդյունքներով սպառողական վարկերի քանակով Յունիբանկն առաջատար է: Յունիբանկը պահպանել է առաջատար դիրքերը նաև POS վարկերի քանակով և ծավալով:

Այդ ցուցանիշները դարձել են Յունիբանկի քաղաքականության օրինաչափ արդյունքը, որի համար առաջնայինն է մանրածախ ուղղության զարգացումը: Մանրածախ վարկերի պահանջարկն աճում է՝ դրանք ձեռք բերելու պայմանների բարելավման, նաև՝ բանկի կողմից իրականացված պրոմոակցիաների, այդ թվում՝ «0%, 0%, 0% +» պայմաններով վարկերի շնորհիվ։

«Մեր նպատակն է՝ օգնել այն հաճախորդներին, ում կրթության, առողջության և այլ ծառայությունների կամ անհետաձգելի կարիքների համար գումար է հարկավոր: Մարդիկ կարողանում են լուծել առաջացած դրամական խնդիրներն ու ապառիկ ձեռքբերել անհրաժեշտ ապրանքներն արդեն այսօր, ամիսներով ու տարիներով չհետաձգելով ցանկության իրականացումը: Մենք ուրախ ենք, որ գնալով ավելանում է որպես իրենց ֆինանսական օգնական՝ Յունիբանկն ընտրած մարդկանց թիվը»,- բանկի դիրքորոշումը պարզաբանում Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի և միջազգային զարգացման գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Ամենապահանջվածը սմարթֆոններ, համակարգիչներ, կենցաղային և այլ տեխնիկա ձեռքբերելու համար տրամադրվող վարկեր են: Այդ պատճառով Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է գործընկերային ցանցը: Այժմ POS-վարկերը կարելի է ձևակերպել բանկի ավելի քան 1300 գործընկեր խանութներում։ Բանկի կողմից ներդրված նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության շնորհիվ՝ հաճախորդները հնարավորություն ունեն վարկը ձևակերպել արագ և փաստաթղթերի նվազագույն փաթեթով։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս արդյունավետորեն վերլուծել ռիսկերն ու հաշված րոպեների ընթացքում իրականացնել սքորինգ: Ավտոմատացված համակարգի միջոցով 2022 թվականին Յունիբանկը մշակել է ավելի քան 500 000 հայտ։




Լրահոս