Մարտի 14-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ագեան պատկերասրահում տեղի կունենա ՀԱՀ-ի և ServiceTitan ընկերության միջև պայմանագրի ստորագրման արարողություն:

Բացման խոսքով հանդես կգան ՀԱՀ նախագահի պաշտոնակատար դոկտոր Արմեն Տեր Կյուրեղյանը և ServiceTitan ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը։ Գործընկերության և պայմանագրի մասին մանրամասներ կներկայացնեն ՀԱՀ Տվյալագիտության ծրագրի ղեկավար Հաբեթ Մադոյանը և ServiceTitan-ում տվյալագիտության ճարտարագիտության մենեջեր Արման Զաքարյանը։ Պաշտոնական մասին կհաջորդի ընդունելություն, որի ընթացքում ՀԱՀ ուսանողները հնարավորություն կունենան շփվելու ՏՏ մասնագետների և ընկերության ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ամերիկյան համալսարանը ServiceTitan ընկերության հետ համատեղ մեկնարկում է ծրագիր, որի շրջանակում ՀԱՀ Զավէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողները ընկերության համար կիրականացնեն հետազոտական աշխատանքներ:

Հետազոտական աշխատանքների նպատակն է ստեղծել նորագույն ալգորիթմ, որը կիրականացնի ապրանքների անվանումների մեջ հանդիպող կրկնությունների նույնականացում մեքենայական ուսուցման և արհեստական բանականության գործիքակազմի կիրառությամբ։ Նոր ալգորիթմը պետք է լինի ավելի լավը իր ճշգրտությամբ, արագությամբ և մասշտաբայնությամբ, քան ներկա ալգորիթմներն են։




Լրահոս