ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Մեղրիի բաժնի քրեական հետախույզներն ու ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներն արձանագրել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական բացահայտումը։

Իրավապահները մարտի լույս 14-ի գիշերը Մեղրիի մաքսակետում զննել են Արարատի մարզի Ոսկան գյուղի 32-ամյա բնակչին և նրա վարած «DAF» բեռնատարը։

Տղամարդու մոտ մեթամֆետամինի նմանվող զանգվածով 2 փաթեթ կար՝ ընդհանուր 3 գրամից ավելի քաշով։

Ավտոմեքենայի զննությամբ էլ հայտնաբերվել է շուրջ 30 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ։ Վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս