Էջմիածին-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է գովազդային վահանակին․ քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին՝ ժամը 06:22-ին Արմավիրիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ և մահացել:




Լրահոս