ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր այգի և նորաոճ ծառեր. Քանաքեռ-Զեյթունում կզգացվի Եվրոպայի շունչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը շուտով նոր, բարեկարգված այգի կունենա: Տևական ժամանակ է, ինչ բարեկարգման աշխատանքներ են ընթանում Դրո-Սևակ փողոցների խաչմերուկում: Այստեղ ամայի տարածք է եղել, իսկ հիմա տարածքի բնակիչները կարող են զբոսնել կանաչապատ այգում, իսկ աշխատանքների վերջնական ավարտից հետո Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այդ հատվածը որևէ բանով չի զիջի եվրոպական քաղաքների այգիներին: Բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում չթաքցրեցին իրենց ուրախությունը. վերջապես այդ տարածքը մաքրվել է:

Հետաքրքիր է, որ այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այդ հատվածում իրականացվող աշխատանքներին հետևում էր նաև վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը: Նրա հետ մի փոքր զրուցեցինք կատարվող աշխատանքների մասին:

Արդեն քանի օր է՝ ծառահատումների թեման դարձել է ամենաքննարկվողներից մեկը: Սակայն վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ շուտով նոր և ավելի գեղեցիկ ծառեր կլինեն:

Աշխատանքները երկար սպասեցնել չեն տա: Այսօր արդեն նոր ծառեր էին տնկվում և այդ աշխատանքներին անձամբ մասնակցում և հետևում էր վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը: Շուտով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կունենա նոր, կանաչապատ այգի, որտեղ քաղաքացիները կկարողանան ոչ միայն կտրվել իրենց առօրյայից, այլև մարզվել, քանի որ այգու հարևանությամբ տեղադրվելու են նաև ժամանակակից մարզասարքեր:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս