Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ավելի վաղ ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել միջադեպից:
Համացանցում երեկվա ծեծկռտուքից տեսանյութ է հայտնվել, որն ի դեպ տարածել են ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց պատկանող կայքերը:
ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե ինչպես է տեսանյութը տարածվել, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հորդորեց դիմել ԱԺ լրատվական ծառայություն, իսկ այնտեղից էլ Լաուրա Անտոնյանը մեզ հայտնեց.
«Աշխատակազմի ղեկավարը տեղյակ է, ընթացքի մեջ է, ծառայողական քննություն կսկսվի երկուշաբթի»: