Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի):

Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով։ Այս մասին հայտնել է պատգամավոր Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք  է տեղի ունեցել: Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:




Լրահոս