ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 31-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած միջադեպից, որը տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։
Միջադեպից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվամիջոցներով տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է միջադեպից հետո սենյակից դուրս գալիս ընդդիմադիր պատգամավորը: Այսպիսով, ովքեր են փորձում վրեժխնդիր լինել ՔՊ-ական պատգամավորին հարվածած դաշնակցականից:
Կադրերում երևում է, որ սենյակից Մհեր Սահակյանն ու Գեղամ Նազարյանը դուրս են գալիս միաժամանակ: Ապա ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանն է փորձում վազել Մհեր Սահակյանի հետևից, սակայն Գեղամ Նազարյանը չի թողնում:
Ուշագրավ է, որ նրանց հետևից սենյակից դուրս է գալիս նաև Վլադիմիր Վարդանյանը: Մենք տեղեկացանք, որ հարվածը ստանալուց հետո նա վայր է ընկել և երբ պատգամավորները փորձել են նրան վեր հանել, ևս մեկ անգամ է ընկել: Սակայն ըստ երևույթին, այս ամենից ուշքի գալով, նա ևս փորձել է գնալ Մհեր Սահակյանի հետևից: Ապա սենյակից դուրս են գալիս նաև Վիգեն Խաչատրյանն ու Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում