Հարգելի գործընկերներ, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը սիրով հրավիրում է մասնակցելու և լուսաբանելու
Ապրիլի 5-ին՝ ժամը 17։00-ին, «Թեքեյան» կենտրոնում (Երևան, Խանջյան 50) կկայանա նկարիչ-ստեղծագործողներ Տանյա Մազեջյանի, Գոհար Մաճկալյանի և Արմենուհի Սաղդասարյանի՝ «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցադրությունը։ Ցուցադրության կներկայացվի 50-ից ավելի բատիկ աշխատանք։