Ինչո՞ւ ընդդիմությունը չմասնակցեց ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր թեժ քննարկումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հաստատվեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները թեև առաջադրել էին Էդգար Ղազարյանի թեկնածությունը, սակայն նիստին չմասնակցեցին: Նիստին ներկա էր միայն Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով էլ ներկայացրեց Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

ՔՊ-ականները, օգտվելով իրենց թվային առավելությունից, պարբերաբար «գրոհում էին» ընդդիմության թեկնածուի վրա ու հայտարարում, թե ընդդիմությունն ամաչում է իր թեկնածուից, դրա համար էլ չի եկել նիստին:
ArmLur.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ ներկա չէին քննարկմանը:

-Տիկի’ն Խամոյան, թեև ընդդիմությունը ևս ՄԻՊ թեկնածու առաջադրել էր, բայց չմասնակցեց քննարկմանը: Ո՞րն էր պատճառը, ինչու՞ էիք «միայնակ» թողել ձեր թեկնածուին:

-Որքանով ես եմ տեղյակ հանձնաժողովի անդամներից Արեգնազ Մանուկյանը վատառողջ է եղել, իսկ Զեմֆիրա Միրզոևան գործուղման է: Իսկ Էդգար Ղազարյանի թեկնածությանը ես մանրամասն անդրադարձել եմ իմ վերջին գրառման մեջ:

-Իսկ երբ տեսաք, որ հանձնաժողովում իրավիճակը թեժ էր, ՔՊ-ականներն անընդհատ շահարկում էին ձեր բացակայությունը, այդ ժամանակ ինչո՞ւ չմիացաք:

– Նիստին չմասնակցելու վերաբերյալ որոշում չի եղել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս