Ավելի քան 440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է Սյունիքի մարզում ստեղծել թվով 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս 7 խոշորացված համայնքում:
Որոշման նախագծով նախատեսվում է, որ այս նպատակով կբվերաբաշխվի 440 մլն 290 հազար դրամի չափով գումար, որը կուղղվի կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապմանը և փորձաքննությանը:
Ընդհանուր առմամբ կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնց կառուցումն սկսվել էր ավելի վաղ, և Տեղի թիվ մեկ դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու է կրթահամալիրի:
Ն.Հ.