Սպիտակում տրակտորի կցորդիչից ընկած 6-ամյա երեխան ծանր վիճակում տեղափոխվել է Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6-ամյա տղա երեխա:

Ըստ հարազատների՝ երեխան վնասվածքներն ստացել է տրակտորի կցորդիչից վայր ընկնելու հետեւանքով:

Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծանր: Անմիջապես կազմակերպվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հրավիրվել են նեղ մասնագետներ, այդ թվում՝ վնասվածքաբան, նյարդաբան, վիրաբույժ եւ ռեանիմատոլոգ:

Բուժանձնակազմը ցուցաբերել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Փոքրիկի վիճակը կայունացվել է:

Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երեւան՝ նեղ մասնագիտացված բժշկական հաստատություն:




Լրահոս