ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական ազդեցություն, կոռուպցիա, անկախ դատավորների հարցերն ու դատավորների ժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկել է Դատավորների ընդհանուր ժողովը: Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից առաջադրվել են միանգամից երկու թեկնածուներ՝ դատավոր Արշակ Վարդանյանը եւ իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանը:

Իհարկե, ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որ անդամ դառնա իրենց «սրտի թեկնածուն», իսկ դատական համակարգի զգալի մասը մյուս՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմն է, որն աչքի է ընկել իր համարձակ որոշումներով:

Մասնավորապես, օրերս Արշակ Վարդանյանը որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարից մահացած Սոնա Մնացականյանի դեպքով քննությունը իրականացվել է խախտումներով: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբիկ Մխիթարյանի համար լոբբինգ է անում Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը եւս իր թեկնածությունը առաջադրել է ԲԴԽ անդամի թափուր տեղի համար:

Ասել է թե՝ դատական համակարգը երկու քարի արանքում է՝ կա՛մ դեմ պետք է գնա ԲԴԽ-ին եւ ընտրի դատավոր Արշակ Վարդանյանին, կա՛մ ԲԴԽ-ին հաճոյանալու համար ձայնը տա Ռուբիկ Մխիթարյանին: Եվ այսպես, ինչպես էին դատավորները շտապում դատավորների ժոովին, հրաժարվում պատասխանել դատավորների նկատմամբ քաղաաքկան ազդեցության մասին հարցերին, միջազգային կառույցների զեկույցներին, որ Հայաստանում դատական համակարգը անկախ չէ` եւ ի վերջո նրանք իրենց անկախ համարում են, թե ոչ :

Նկատենք, որ դատավոր, ԲԴԽ անդամից հեռացող Անի Մխիթարյանը բավականին ուշացած եկավ եւ նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նոր դատարան է ցանկանում գնալ, քանի որ որպես ԲԴԽ անդամ կատարել է իշխանությունների բոլոր հրահանգները, եւ դա իր կատարած աշխատանքի գնահատականն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս