Վաղը մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նիստը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նստաշրջանում առաջինը կքննարկվի Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թեկնածուն Անահիտ Մանասյանն է, ում առաջադրել է իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը և նրա թեկնածությունը հաստատվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Արդեն դրանից հետո պատգամավորները կանցնեն 2-րդ հարցի քննարկմանը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցն է:
Քրիստինա Մուշեղյան