Վաղը ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգա խորհրդարան: Այս անգամ պատճառը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն է:
Մասնավորապես, դատախազը գալիս է խորհրդարան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը քննարկելու համար:
Հետաքրքրական է, որ մինչ այս ՔՊ խմբակցության պատգամավորների մասնակցությամբ եվս աղմկահարույց միջադեպեր եղել են, սակայն դատախազությունը «աչք է փակել» եվ որեվէ գնահատականի չի արժանացրել նրանց այս վարքագիծը:
ArmLur.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչու է իրենց դեպքում դատախազը լռում, մինչդեռ ընդիմադիրների դեպքում շտապում է քրեական հետապնդում հարուցել:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում