«Հրազդան» ԲԿ շտապօգնության մեքենայի վարորդին եւ բժշկին ծեծել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կորյուն Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ր որ 2022 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Սահակ Կորյունի Սահակյանը իր հոր՝ Կորյուն Սուրենի Սահակյանի հետ, Ինֆարկտի նախանշաններով «Հրազդան ԲԿ» ՓԲԸ տեղափոխված Գարիկ Սարդարյանին երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ ծագած անհիմն վեճը որպես չնչին առիթ օգտագործելով՝ սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով վիճաբանել են Հրազդան ԲԿ» ՓԲընկերության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձնակազմի հետ, բացահայտ արհամարհելով հանրության մեջ ընդունված բարոյական և իրավական նորմերը՝ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել «Հրազդան ԲԿ» ՓԲ ընկերության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձնակազմի հասցեին, որի ընթացքում Կորյուն Սահակյանը քաշքշել է շտապօգնության մեքենայի վարորդ Էդիկ Մկրտչյանին և գլխով հարվածել վերջինիս գլխին, իսկ Սահակ Սահակյանը ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել բժիշկ Ռուբեն Բաղդասարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս