Երեկ՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ հայկական կողմը ունի 4 զոհ, 6 վիրավոր:
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում հարցուպատասխան պատգամավորների և կառավարության անդամների միջև: Զարմանալի է, որ նախարարներն ու պատգամավորներն աչքի են ընկնում բարձր տրամադրությամբ: Պակաս ուրախ չէ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դրան զուգահեռ խորհրդարանում ևս հարցուպատասխանը վերաբերում է սահմանային իրավիճակին, հարցի հանգուցալուծմանը, սակայն այս ամենը իշխանականներին կարծես թե չի հետաքրքրում: