Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը: Երկրի ղեկավարը մի շարք նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել դրանք հետևողական կերպով իրականացնելու կարևորությունը:
Հանդիպմանը ներկա էին նաև Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը: