Պենտագոնի արտահոսած փաստաթղթեր. ո՞վ և որքա՞ն զորք է ուղարկել Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շաբաթների ընթացքում համացանցում են հայտնվել մի շարք փաստաթղթեր, որոնք ենթադրաբար պատկանում են Պենտագոնի և ԱՄՆ այլ հատուկ ծառայություններին և պարունակում են գաղտնի տվյալներ՝ կապված Ուկրաինայում պատերազմի և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակիցների մասին տեղեկատվության հավաքագրման և այլ խնդիրների հետ:

Պենտագոնը հաստատել է, որ ռազմական փաստաթղթերը, կարծես թե, պարունակում են զգայուն և խիստ գաղտնի նյութեր։

Ուկրաինայում գործող արևմտյան հատուկ զինվորական ուժեր
Ըստ արտահոսած փաստաթղթերի՝ ՆԱՏՕ-ի երկրների 97 հատուկ ջոկատայիններ այս տարվա փետրվար և մարտ ամիսներին ակտիվ ծառայության մեջ են եղել Ուկրաինայում:

Լրատվամիջոցները, այդ թվում՝ BBC-ն և The Guardian-ը, հայտնում են, որ 2023թ․ մարտի 23-ով թվագրված փաստաթուղթը ցույց է տալիս, որ Ուկրաինայում տեղակայված արևմտյան հատուկ նշանակության ուժերի կեսից ավելին Բրիտանիայից են։ Երկրի ՊՆ-ն արդեն հերքել է մեղադրանքները և դրանք անվանել «անարժեք ու անանուն»։
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ 2 միլիոնից պակաս բնակչություն ունեցող Լատվիան Ուկրաինա է ուղարկել 17 ջոկատ, ինչը ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայում տեղակայված հատուկ նշանակության ջոկատների թվով մեծությամբ երկրորդն է։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ուկրաինայում ունեին, համապատասխանաբար, 14 և 15 հատուկ նշանակության ջոկատային, իսկ Նիդերլանդները՝ 1։




Լրահոս