ԳՇ պետն ընդունել է՝ Տեղ գյուղի միջադեպը հայկական կողմի բացթողումն է. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում երեկ սահմանային իրավիճակի շուրջ փակ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ քննարկումից: Քննարկման հիմնական օրակարգում եղել է Տեղ գյուղի ապրիլի 11-ի սահմանային միջադեպը եւ դրա նախորդ օրը՝ ապրիլի 10-ին ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածք ներթափանցումը:

Տեղեկացանք, որ քննարկումը եղել է հարցուպատասխանի ֆորմատով. սկզբում հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավորները, այնուհետեւ՝ ՔՊ-ական պատգամավորները: Հարցերը հիմնականում ուղղված են եղել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, վերջինս էլ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, հիմնականում խուսափողական պատասխաններ է տվել:

Ինչ վերաբերում է Տեղ գյուղում հակառակորդի իրականացրած սադրանքին, ԳՇ պետն ընդունել է, որ դա հայկական կողմի բացթողման հետեւանքն է նաեւ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս