Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Դավթյանը հավաքել է 14,266 միավոր և գրավել 3-րդ տեղը: Առաջին հորիզոնականում Իռլանդիայի, երկրորդում՝ Բելգիայի ներկայացուցիչներն են:
Ավելի վաղ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության բազմամարտում 4-րդն էր: