ՔՊ-ն այսօր խմբակցության նիստ կանի:
Նիստին կքննարկեն վաղվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերը:
Նշենք, որ վաղը խորհրդարան են գալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները:
Նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը պետք է ներկայացվի: Վարչապետն անձամբ պետք է գա խորհրդարան, ներկայացնի կառավարության ծրագրի ողջ կատարողականը, ինչպես նաեւ պատասխանի պատգամավորների հարցերին:
Նախարարներից մի քանիսը եւս անհրաժեշտության դեպքում կանդրադառնան իրենց ոլորտներին, կներկայացնեն ոլորտի առաջնահերթությունները, խնդիրները, այնուհետեւ նրանք եւս կպատասխանեն պատգամավորների հարցերին: