ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ պետք է ընտրվեր իշխանական ՔՊ կամ ընդդիմադիր երկու՝ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված օմբուդսմենի թեկնածուներից մեկը, տեղի են ունեցել մի շարք հանցագործություններ:

 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ նախ խախտվել են «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված Պատգամավորական էթիկայի կանոնները, այն է՝

l հարգել հանրության բարոյական նորմերը,

l պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը,

l իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը,

l ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ,

l հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, խախտել են «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին» ՀՀ օրենքը:

Նրանք  անարգել են հանրության բարոյական նորմերը, չեն պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստի անցկացման կարգը, պատգամավորին վայել վարքագիծ չեն դրսեւորել, ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք չեն ցուցաբերել իրենցից տարբերվող կարծիք ունեցողների, քննարկման մասնակիցների նկատմամբ:

Հիմա ամեն ինչի մասին՝ փաստերով.

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նիստի սկզբում սպառնաց, որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված ՄԻՊ թեկնածուն ռեպլիկներ չանի, մինչդեռ բոլոր ներկա ՔՊ-ականները տեղից ռեպլիկներ էին անում:

Ահա Նիկոլ Փաշինյանի կերտած ժողովրդավարությունը, խոսքի ազատության պահպանության դրսեւորումները եւ ՔՊ խմբակցության կողմից իրականացված սադրանքներն ու հանցանքները: Սրանք փաստեր են 4.5 ժամ տեւած ԱԺ հանձնաժողովի նիստից, եւ յուրաքանչյուրը կարող է դատել, թե ինչ օրինախախտումներ են թույլ տվել իշխանական խմբակցության պատգամավորները եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՆԴԵՄ Է

Ֆրանսիան դեմ է միջուկային զենքի տարածմանն այն ունեցող երկրների սահմաններից դուրս եւ կարեւոր է համարում բացառել դրա կիրառման հնարավորությունը Ուկրաինայի ներկայիս հակամարտությունում։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ֆրանսիան համակարծիք է ՉԺՀ-ի հետ այն հարցում, որ միջուկային զենքը պետք է բացառվի այս հակամարտությունից։ Սա նշանակում է, որ պետք է հետեւել այս ոլորտում առկա միջազգային պայմանագրերին։ Նաեւ ոչ մի դեպքում միջուկային զենքը չպետք է տեղակայվի այն երկրներից դուրս, որոնք տիրապետում են դրան, հատկապես՝ Եվրոպայում»,- ասել է նա։

 

 

 

«ԿԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ»

142,5 հազար եվրո գումար կվճարվի «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2023թ-ի հոկտեմբերի 19-ից 20-ը Երեւանում նախատեսվում է անցկացնել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խթանման գործում» խորագրով գագաթնաժողովը։ Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալու Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի, եւ «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցը։ ՀՀ-ում ներպետական համաձայնեցման փուլից հետո ՀՀ ԱԳՆ-ի եւ WPL միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որով Հայաստանը՝ որպես հյուրընկալող կողմ, կազմակերպությանը պետք է փոխանցի 190 հազար եվրո։ Նշենք, որ Երեւանում անցկացվելիք միջոցառմանը նախատեսվում է 200-ից 250 բարձրաստիճան պաշտոնյաների, կին գործիչների մասնակցություն։

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Ֆինլանդիայի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սաննա Մարինն երեկ հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Ես ընդունում եմ Ձեր հրաժարականի դիմումը եւ հուսով եմ, որ կառավարությունը կշարունակի կատարել պարտավորություններն այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի նշանակվել»,- Նիինիստյոյի խոսքը մեջբերել է Yle լրատվամիջոցը։ Նշվում է, որ նախագահը շնորհակալություն է հայտնել Մարինին դժվար տարիներին համագործակցության համար։

Ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցության նախագահ Պետերի Օրպոն, որը հաղթանակ Է տարել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, հաջորդ շաբաթ կսկսի նոր կառավարություն կազմելու շուրջ նախնական բանակցությունները։ Չորեքշաբթի օրը Մարինը հայտնել էր, որ ընտրություններում պարտվելուց հետո կթողնի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնը եւ կշարունակի իր քաղաքական գործունեությունը որպես խորհրդարանի պատգամավոր։ Կիրակի օրը կայացած ընտրություններում նրա կուսակցությունը քվեների քանակով զիջել է ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցությանը եւ «Իսկական ֆիններ» կուսակցությանը:

 

 

 

ՆՈՐ ՀԱՎԱՔՆԵՐ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց վարժական հավաքներ անցկացնելու նախագիծը, ըստ որի՝  նախատեսվում է 2023թ. մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Կառավարության նիստում հաստատվեց ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից  տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները եւ ներգրավման ժամկետները: Վարժական հավաքներին կներգրավվի մինչեւ 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչեւ 278 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը՝ ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

 

 

 

440 ՄԼՆ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ

Ավելի քան 440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է  Սյունիքի մարզում ստեղծել թվով 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս 7 խոշորացված համայնքում:

Որոշման նախագծով նախատեսվում է, որ այս նպատակով կբվերաբաշխվի 440 մլն 290 հազար դրամի չափով գումար, որը կուղղվի կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապմանը եւ փորձաքննությանը: Ընդհանուր առմամբ, կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնց կառուցումը սկսվել էր ավելի վաղ: Տեղի թիվ մեկ դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու է կրթահամալիրի:

 




Լրահոս