Կենտրոն վարչական նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն անդրադարձել է երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:
«Օմբուդսմենի ինստիտուտը խարաբ արեցին հիմա էլ պառլամենտում Մարդու Իրավունքների Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից են փորձում ազատվել, որ այս մի Կարևոր ոլորտն էլ վերջնականապես ապականվի»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա իրականացրեց, որի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և բռնություն կիրառվեց պատգամավորների նկատմամբ: