ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանություն-եկեղեցի պառակտումը. Ծիծեռնակաբերդ այցելեցին առանձին-առանձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է ապականել եւ խեղել գրեթե բոլոր ոլորտները, ակնհայտ է. բազմիցս խոսվել է այս մասին: Թալանի վերադարձը թմբկահարելով՝ իշխանության եկածներին հաջողվել է խորը պառակտում մտցնել հանրության մեջ, բաժանել սեւերի ու սպիտակների, հատկապես հաջողվել է արցախցի-հայաստանցի բաժանարար ու կործանարար գծեր անել:

Փաշինյանի իշխանությունը չի խորշում առաջին օրից ձեռնոց նետել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն: Սրա մասին են վկայում իշխող ֆրակցիայի պատգամավորների եւ անձամբ Փաշինյանի կողմից խորհրդարանի ամբիոնից պարբերաբար հնչող հայտարարությունները եկեղեցու վերաբերյալ:

Ի դեպ, եկեղեցու դեմ արշավի առաջին ծիլերը երեւացել են հենց 2018թ-ին, երբ պարբերաբար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հրահանգավորված ակցիաներ էին իրականացվում Երեւանի փողոցներում։ Հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո քաղաքական ղեկավարությունն ու եկեղեցականները միասին չեն ներկայանում տարբեր արարողությունների: Դրա վառ ապացույցը նաև երեկ Ծիծեռնակաբերդ այցելությունն էր: Առավոտյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար հուշահամալիր էին այցելել ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նրանց հեռանալուց հետո միայն Գարեգին Բ-ն եկեղեցու սպասավորների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ և հիշատակի կարգ անցկացրեց:

Սակայն նախկինում՝ մինչև հեղափոխությունը բարձրաստիճան եկեղեցականները Ծիծեռնակաբերդ կամ այլ վայրեր այցելում էին միասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս