Հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ-ը հրապարակել է ընկերությունների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 75 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 48.7 մլն դրամի չափով տուգանք:

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարները՝ այստեղ:




Լրահոս