Նոյեմբերի 1-ին`ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքի Սարի-Թաղ թաղամասից դեպի Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթներ:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Սարի-Թաղ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2, 4 և 8 տների հարակից տարածքում ակտիվացել է սողանք (30մ երկարությամբ, 2մ լայնությամբ և 0.5մ խորությամբ):Ըստ նախնական տվյալների՝ սողանքի ակտիվացման պատճառ է հանդիսացել վերոգրյալ տների կոյուղաջրերի հոսքը հողի ընդերք: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: