ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու Կարեն Կարապետյանների անակնկալ հրաժարականները ցույց են տալիս, որ իշխանական դաշտում ռուսական կողմնորոշում ունեցող գործիչները կամաց-կամաց սկսում են հեռանալ երկրից: Որքան էլ Երեւանի արդեն նախկին քաղաքապետը փորձի հարցը չքաղաքականացնել եւ ասի, թե իր հրաժարականն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն էր, միեւնույն է, դա այնքան էլ այդպես չէ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Կարապետյանը հրաժարականից 2 օր առաջ չի իմացել, որ պետք է դիմում գրի: Սա նշանակում է, որ Կ.Կարապետյանի հրաժարականը ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, իր քավոր Կարեն Կարապետյանի հրաժարականի շարքից էր: Այս Կարապետյանը եւս նեղացած չէր, ինչպես քաղաքապետը (թեեւ Սերժ Սարգսյանի փեսայից նեղացած են բոլորը): Ամեն դեպքում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` առաջիկայում էլի հրաժարականներ կլինեն, չի բացառվում` նաեւ ուժային կառույցներից: Եւ բոլոր նրանք, ովքեր ՌԴ-ի քաղաքական իսթեփլիշմենթի հետ կապ ունեն, լքում են իշխանություններին:




Լրահոս