15 ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը մտել է եզրափակիչ փուլ, եւ դատարանում մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանը մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբի համար պահանջել է պատժի առավելագույն ժամկետը` տասնհինգ տարի: Սա, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, անակնկալ է եղել Սերոբի համար, քանի որ նա այլայլվել է` տեսնելով, որ դատախազությունը մեղադրանքը չի վերաորակավորել:
Հիշեցնենք՝ ըստ դռնփակ նիստից սպրդած տեղեկատվության` մեղադրողներին դատարանում չի հաջողվել ապացուցել, որ Սերոբը հարկադրաբար է տուժողներին դրդել սեռական ակտերի, այլ հակառակը, պարզվել է, որ տուժողներից ոմանք իրենք են եղել ակտիվ կողմը:
Հաջորդ դատական նիստին, որը նշանակված է նոյեմբերի 7-ին, նախատեսված է Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանների ճառը, ինչից հետո դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ: Ըստ իրավապահների կանխատեսումների` Սերոբ Տեր-Պողոսյանին 12 տարվա ազատազրկում է սպասվում:




Լրահոս