Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նոյեմբերի 2-ին ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը, Դարպաս գյուղի մերձակա անտառում սեփական հորն ու կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա Մարտին Աբրահամյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից armlur.am -ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 2-ին, ժամը 7.40-ին ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի հիվանդանոցից այն մասին, որ մահացած վիճակում շնչափողի և ճակատային մասերում կտրված վերքերով Լոռու մարզի Դարպաս գյուղից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:Պարզվել էր, որ նույն օրը` ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտին Աբրահամյանը իր մոտ եղած դանակով Դարպաս գյուղում հարվածներ էր հասցրել իր կնոջը` Արմինե Շիրինյանին, և նույն տանը բնակվող իր հորը` Վահան Աբրահամյանին:Ա.Շիրինյանը տեղում մահացել էր, իսկ Վ.Աբրահամյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին:Դեպքի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Մարտին Աբրահամյանը հոգեկան հիվանդ է, սակայն դա վերջնականապես կպարզվի միայն այն ժամանակ, երբ ոստիկանները ձերբակալեն նրան, քննիչի որոշմամբ, նշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատահոգեբանական, ինչի եզրակացությունն էլ կա՛մ կհաստատի, կա՛մ կհերքի այդ տեղեկությունը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի