նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:20-ի սահմաներում Մաշտոցի վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 183 շենքի դիմաց 22-ամյա Վահրամ Բադալյանը, վարելով ԲՄՎ մակնիշի 25 ՕՕ 299 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է: Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել:Oպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացածը Շանթ գործարանի աշխատակից 56-ամյա Օնիկ Վարդանյանն էր:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի