Forbes.Ամենահզոր մարդկանց ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է աշխարհի 70 ամենահզոր մարդկանց ցուցակը, որի առաջին հորիզոնականում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է: Օբամայի վարկանիշը արագ աճել է շնորհիվ “Ալ-Քաիդայի” առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման և Լիբիայում ՆԱՏՕ-ի հաջող գործողությունների: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, մինչդեռ Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը գտնվում է 59-րդ տեղում:
Աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցննում է ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն: Ամսագրի վերլուծաբանները դա բացատրում են նրանով, որ նա շուտով կլքի Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ամսագրի վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում հայտնվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հնգյակը եզրափակում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը: Forbes-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում հայտնված ամենաերկիտասարդ անդամը Facebook-ի 27-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է` 9-րդ հորիզոնական: Բացի այդ, առաջին տասնյակում են հայտնվել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդել-Ազիզը`6-րդ հորիզոնական, Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը`7-րդ հորիզոնական, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն`8-րդ հորիզոնական, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը`10-րդ հորիզոնական:




Լրահոս