Ինչպես արդեն հաղորդվել էր, Չենք լռելու-ի և պաշտպանության նախարարության պայմանավորվածության համաձայն, առավել աղաղակող դեպքերը բացահայտվելու են բացառապես հրապարակավ: Այսօրվա բացահայտումը հենց այդ շարքից է:Նախօրեին Չենք լռելու-ի թեժ գծին զանգահարել է Տավուշի մարզի Մեհրաբ համայնքում գտնվող 21127 զորամասի զինվոր, 1992թ. ծնված երևանցի Հովհաննես Մուշեղի Եսայանը:
Նա հայտնել է, որ, ընդվզելով զորամասում տիրող խտրականության դեմ, իր դեմ է լարել իր պետերին` ի դեմս գնդի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի և շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանի:Վերջիններս, ըստ զինվորի, օգտագործելով կենցաղային վեճը, որոշում են կայացրել հաշվեհարդար տեսնել նրա հետ` ուղարկելով դատարան: Հովհաննես Եսայանի խոսքերով, զորամասի ղեկավարությունը, սխալ նյութեր տրամադրելով իրավապահ մարմիններին, հոգացել է, որպեսզի նա երկամսյա կալանքի դատապարտվի:Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, բայց զորամասի ղեկավարությունը այն չի տրամադրում զինվորին: Ըստ Հովհաննեսի, դա արվում է, որպեսզի սպառվի դատական բողոքարկման համար օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը:Հեռախոսազրույցը ձայնագրվել և տարածվում է զինվորի խնդրանքով: Հեռախոսազրույցի ձայնագրությունն այսօր առավոտյան ուղարկվել է պաշտպանության նախարարություն:
Խայտառակություն զորամսերից մեկում. զինվորը, որպես վերջին միջոց, դիմել է Չենք լռելու-ին (ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈւՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ