Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հարցեր։
Բացի այդ,նրանք քննարկել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։