Քիչ առաջ Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի ուղղությամբ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանը:
«Այս պահին կրակոց չկա, հակառակորդը մեր դիրքերի ուղղությամբ կրակել է, բայց մերոնք ի պատասխան կարողացել են լռեցնել թշնամուն: Այս պահին գյուղում ամեն բան նորմալ է»,-ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Կախակն գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից 1-2 կմ հեռավորության վրա։
Լիդա Եղիազարյան