«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ 2019 թվականի հունիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Ի պաշտոնե այդ խորհրդում հենց վարչապետն է խորհրդի նախագահը, կազմում են ընդգրկված նաեւ փոխվարչապետը, արդարադատության նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը եւ այլք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին անգամ այս խորհուրդը նիստ է արել 2023 թվականի փետրվարին Ջերմուկում, որը նախագահել է Նիկոլ Փաշինյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել էին հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Դրանից հետո այլ որեւէ տեղեկություն այս խորհրդի մասին առկա չէ:
Այսինքն՝ ստացվում է՝ դեռ 2019 թվականին ստեղծված խորհուրդը, որի կազմում նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կան, մի քանի ամիսը մեկ է հավաքվում, քննարկում Հայաստանում կոռուպցիայի իրավիճակը: Քննարկելուց էլ եզրակացնում են, թե ամեն ինչ լավ է, ծրագրերը կատարվել են:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում