ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար». Աննա Հակոբյանը ներկայացրել է հայ տղայի պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները:

Այս մասին ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բելգիայում տեղի ունեցած «Կին քաղաքական առաջնորդներ» ցանցի գործունեության հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ:

Իր ելույթում նա խոսել է հումանիտար և անվտանգային խնդիրներից: Այս հարցում Հակոբյանը նշել է, թե ինչն է իր ուշադրությունը գրավել, հատկապես՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը: Վարչապետի տիկինը կիսվել է իր ուշադրությունը գրաված պատմությամբ:

«Դա այսպիսի վերնագիր էր՝ «Ես ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար», այն մի հայ տղայի պատասխանն էր այն հարցին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը։ Եվս մեկ գլխագիր՝ արդեն միջազգային մամուլից, որ կրկին այդ օրն էր հրապարակվել, այնտեղ գրված էր «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել»: Գուցե այս երկու գլխագրերի միջև կապն այնքան էլ ակնհայտ չէ մեզ՝ մեծերիս համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ հայ տղան ցանկանում էր պաշտպանել բոլոր երեխաներին՝ Ուկրաինայում և այլ երկրներում:




Լրահոս