Հռոմի ֆրանցիսկոս պապի հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում։ Նա արդեն սկսել է աշխատել։ Այս մասին հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։
«Սուրբ հայրը ջերմություն չունի։ Նրա հեմոդինամիկ ցուցանիշները նորմալ են։ Սուրբ Հայրն այլևս կաթիլային չի ստանում», – ասել է նա։
Վերջինս նաև ասել է, որ երեկ ճաշից հետո Ֆրանցիսկոս պապը աղոթել և գործի է անցել։