«Միջազգային իրավունքը չի գործում»․ ինչ են քննարկել Ալիևն ու էրդողանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին Բաքվում, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը ասել է. «Ես ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ասացի, որ այսուհետ ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա։ Մենք դա հստակ տեսնում ենք։ Ես ուզում եմ իմ հատուկ շնորհակալությունը հայտնել ձեզ այս աջակցության համար»:

Իլհամ Ալիևը նշել է նաև, որ այսօրվա աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում:

«Միջազգային իրավունքը, ցավոք, չի գործում, մենք դա տեսանք 30 տարվա օկուպացիոն շրջանում, և քննարկումներն ու բանակցությունները ոչ մի արդյունքի չհանգեցրին: Մեր ուժն էր, որ մեզ բերեց նման արդյունքների»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ինեսա Սուքիասյան




Լրահոս