ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում են վաճառել «X զորամաս»-ի տարածքը 7 միլիոնով. ո՞վ է կանգնած այս ամենի ետևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ, «X զորամասի» հիմնադիր Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, ահազանգում է, որ տասնամյակներ առաջ Երևանի Ուլնեցու փողոցի վերջնամասում իր կողմից կառուցված «X զորամասը» պահանջում են քանդել։ ArmLur.am-ը եղել է  «X զորամաս»-ում՝ տեղում պարզելու թե ինչ է կատարվում այնտեղ:

Աղաբեկ Խաչատրյանի խոսքով՝ զոհված զինծառայողների հիշատակին նվիրված «X զորամաս»-ի կառուցման նպատակով դեռ տասնամյակներ առաջ է 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հատկացվել, սակայն չափագրումն իրականացնելուց հետո հողի փաստաթղթերի հարցով այլևս չեն զբաղվել։ Իսկ 2021 թվականին հայտնվել է ԱՄՆ-ի բնակիչ, ոմն Արմեն Կարեյան,և  ներկայացել է նշված տարածքի սեփականատեր և պահանջել ապամոնտաժել հերոսներին նվիրված հուշահամալիրը, այլապես հարցը դատական կարգով կլուծվի:

«X զորամաս»-ի տարածքում՝ հուշաքարերի վրա, 7500 հերոսների անուններ կան գրված, ինչպես նաև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված շուրջ 2000 տղաների լուսանկարներ, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու քարերից մի քանի կտոր։

Հիմա նշված հասցեի սեփականտերը հայց է ներկայացրել դատարան, պահանջել, որ տարածքն ազատեն, դատարանն էլ մինչև 2023 թվականի հուլիսի 5-ը ժամանակ է տվել: Աղաբեկ Խաչատրյանն էլ նշում է, որ Արմեն Կարեյանը ուզում է ազատել տարածքը վաճառելու նպատակով, այժմ այն վաճառքի է դրված 7 միլիոն դրամով,  և ամենայն համանականությամբ այդ տեղում նոր բնակելի շենքեր են կառուցվելու:

Մի քանի քաղաքացիներ էլ, ցանկանալով մնալ անանուն, նշեցին, որ այդ տարածքն ամենայն հավանականությամբ պատրաստվում է գնել  ԱՐ-ԳՈ ընկերությունը, քանի որ ընկերությունն այդ տարածքում այս պահին  նորակառույցներ է կառուցում: Սակայն Ընկերության ղեկավարությունը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի հետ, ով ասաց, որ այն Երևանի քաղաքապետարանին չի պատկանում, և չեն կարող հստակ տեղեկություն տրամադրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս