Գյուղում հանգիստ վիճակ է, խուճապ չկա. Սոթք վարչական շրջանի ղեկավարը՝ ադրբեջանական կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ArmLur.am-ը զրուցեց Սոթք վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ, ով նշեց, որ ներկա պահին կրակոցներ չեն լսվում: «Գյուղում հանգիստ վիճակ է, խուճապ չկա, բնակիչներն էլ իրենց տներում են. ամեն մեկն իր գործն է անում»,-ասաց նա:

Ինեսա Սուքիասյան




Լրահոս