ՖՈՏՈ․ Ինչպես ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:

Իսկ ահա 6 օր շարունակ Արցախի 120 000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա:

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:

Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:




Լրահոս