Հայ ջրացատկորդները 8-րդն են. ԵԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանում ընթացող Եվրոպական երրորդ խաղերում հունիսի 22-ին պայքարը սկսեցին ջրացատկորդները։ Առաջին մեդալները խաղարկվեցին 3 մետր բարձրության ոստնակից և 10 մետրանոց աշտարակից խառը կազմով թիմային մրցումներում։

Ալիսա Զաքարյան, Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան կազմով ելույթ ունեցած Հայաստանի քառյակը գրավեց նախավերջին՝ 8-րդ տեղը։ Հայ մարզիկները շրջանցեցին միայն Հունաստանի ներկայացուցիչներին։

Չեմպիոնի կոչումը նվաճեց Ուկրաինայի թիմը։ Երկրորդը իտալացիներն են, երրորդը իսպանացիները:




Լրահոս