CNN-ը գրում է, որ Հնդկաստանի իշխանությունների տվյալներով` հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից առնվազն 41 մարդ է զոհվել:
Շրջանային խմբերը տեղում են՝ համակարգելով օգնության ջանքերը, և աշխատում են ջրհեղեղից տուժած ճանապարհների վերաբացման ուղղությամբ:
Հետագա անձրևներ են կանխատեսվում ինչպես Հիմաչալ Պրադեշում, այնպես էլ Փենջաբում, թեև Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտն ասում է, որ այն կթուլանա:
Ինեսա Սուքիասյան