Նահատակված զինծառայողների բնակարաները բարելավվելու գործով կաշառք է տվել. նոր քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տեղյակ լինելով այն մասին, որ հայրը՝ երկրորդ խմբի հաշմանդամ դարձած ազատամարտիկ Վարդան րիգորյանը, Սերգեյ Աղաջանյանի միջոցով կաշառք տալու շուրջ համաձայնություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված զոհված /մահացած/ և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի քարտուղար, պաշտոնատար անձ հանդիսացող Կարեն Դավիթի Հարությունյանի հետ, որպեսզի վերջինիս սեղմ ժամկետում ապահովի իրենց ընտանիքին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշման կայացումը, հանդես գալով որպես Վարդան Գրիգորյանի լիազորված անձ, հանդիպումներ է ունելոց Սերգեյ Աղաջանյանի ու գործընթացին առնչություն ունեցող այլ անձանց հետ, քննարկել գործընթացին վերաբերող հարցեր ու փոխանցել փաստաթղթեր, այնուհետև՝ հանձնաժողովի կողմից իր ընտանիքին բնակարան գնելու համար 14.694.000 ՀՀ դրամ ֆինանսկան աջակցություն տրամադրելու մասին 2013 թ. օգոստոսի 8-ին որոշում կայացնելուց և նշված գումարն իր անվամբ բացված հաշվի համարին փոխանցելուց հետո՝ 2013թ. օգոստոսին, Երևան քաղաքի Լեոյի փողոցում Կարեն Հարությունյանին փոխանցելու համար Սերգեյ Աղաջանյանին է տվել առանձնապես խոշոր չափերի՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Քնար Մանուկյան




Լրահոս