Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին և Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի վարչական տարածքում գտնվող ջրատարում դի կա։
Հայտնաբերվածը կնոջ դի է, ում երեկվանից հարազատները որոնում էին։