ԿՐՊԱԿՆԵՐ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վարդանանց-Խանջյան  փողոցների գետնանցումով անցնելիս նկատեցինք, որ կատարվում են կրպակների տեղադրման աշխատանքներ: Փորձեցինք պարզել` արդյոք քաղաքապետարանից կա նման թույլտվություն, քանի որ  վերջին շրջանում քաղաքային իշխանություններն ակտիվորեն ապամոնտաժում էին փողոցներում տեղադրված կրպակները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կրպակների շինարարությամբ զբաղվող  աշխատակիցը,  ով չցանկացավ նշել իր անունը,  հավաստիացրեց,  որ  քաղաքապետարանից  ստացել է նման թույլտվություն, եւ այստեղի կրպակները լինելու են միատեսակ: «Ես  զարմանում  եմ մի բանի վրա, թե ինչու է շատերին հետաքրքրում այս փաստը: Փոխանակ մարդիկ ուրախ լինեն, որ գետնանցումի պատերի վրայից մաքրվում են տարբեր բնույթի ստեղծագործությունները, որ  այստեղից դադարել է «անուշահոտությամբ» բուրել, եւ  որ այստեղ պահպանվելու են սանիտարական  բոլոր նորմերը, մարդիկ ավելի շատ խոսում են նոր կրպակների  տեղադրման մասին: Նման արձագանքը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չԷ»,-ասաց աշխատակիցը` հավելելով, որ մարդիկ չեն ցանկանում ապրել քաղաքակիրթ  երկրում. «Թե չէ  քաղաքը վերածվել էր  արաբական բազարի, ու սննդի հետ կարելի էր վաճառքում տեսնել տնտեսական ապրանքներ ու տարբեր տեսակի այլ պարագաներ»:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս